Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Տնտեսության մյուս ճյուղերի հարաբերականորեն կայունության ապահովմամբ հնարավոր եղավ ապահովել այն հարկային կատարողական և դրա արդյունքները, ինչ մենք այսօր ունենք։ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով 2021 թվականի պետական պարգևավճարների ֆոնդին՝ Հովհաննիսյանը նշեց՝ դրանց վրա այդքան կենտրոնանալը և դրանք վերացնելու նպատակով արվող հարցադրումները ոչ մի տեղ չտանող ճանապարհ են։

Նրա խոսքով, պարգևավճարներն այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. «Պարգևավճարները պետք է լինեն»։ Դիտարկմանը, թե այս օրերին հանրային պահանջ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարգևավճարները փոխանցեն կա՛մ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, կա՛մ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցներն այս մասով շատ ակտիվ են եղել.

«Բազմաթիվ անգամ գումար է հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այս պահին, ընդհանուր առմամբ, մոտ 530 մլն դրամ է փոխանցվել։ Եվ բոլորը մասնակցություն են ունեցել այս գործընթացին։ Այդ գումարները բնականաբար մարդիկ իրենց եկամուտներից են տրամադրել»։

Հովհաննիսյանը հավելեց, որ նախորդ ամիս պարգևավճարներից չեն հրաժարվել, սակայն գումարն ուղղել են հիմնադրամներին, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն։ Ճշտող հարցին, թե նախորդ բոլոր ամիսներին ՊԵԿ-ում չե՞ն հրաժարվել պարգևավճարներից, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ինչո՞ւ հրաժարվեինք պարգևավճարներից»։