Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախի կանանց բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան մոտ. նրանք նամակ փոխանցեցին (տեսանյութ)

Արցախցի կանայք ու երեխաներն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ էին։ Նրանք իրենց հետ բերել էին Հայրենական պատերազմի հայ հերոսների ու մասնակիցների լուսանկարները՝ հիշեցնելով Ռուսաստանին, որ Հայրենական պատերազմի բազմաթիվ հայ հերոսներից էին նաեւ արցախցիներ։

Նրանք պնդեցին, որ այսօր Արցախն աջակցության կարիք ունի, որովհետեւ խաղաղ բնակչությունը հրթիռակոծում է բազմաթիվ զինատեսակներով, իսկ սահմանին զինվորները կռվում են Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի վարձկանների դեմ։

Հավաքվածների շարքերում էին նաեւ զինվորի մայրեր, նրանց մեկը ուղիղ հեռախոսակապ միացրեց առաջնագիծ, հավաքվածները ծափերով ողջունեցին տղաներին։ Արցախցի կանայք իրենց ուղերձը հղեցին և հայերենով, և ռուսերենով՝ Ռուսաստանին համարելով եղբայրական երկիր և պնդելով, որ սպասում է Ռուսաստանի աջակցությանը։

Նրանք նամակ հանձնեցին Ռուսաստանի դեսպանատուն՝ ակնկալիքով, որ ստանալու են պատասխան և հեռացան։