A
A
Չընդհատվող պատերազմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան առաջին պատերազմի հրադադարից՝ 1994 թվականից հետո 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի ուղղությամբ նախաձեռնեց անսպասելի հարձակում, որը վերաճեց մի նոր պատերազմի՝ դառնալով նոր ավերածությունների պատճառ և խլելով մարդկային հազարավոր կյանքեր։ Արցախի Հանրապետության մի շարք քաղաքներից ու գյուղերից բնակիչներն ստիպված եղան լքել իրենց տներն ու ինքնաբուխ ժամանել Հայաստան։ Ֆիլմում ներկայացված է Մարտակերտի 2 բնակչուհիների պատմությունը, որոնք արդեն մեկ ամիս է՝ ապաստանել են ՀՀ-ում՝ Կոտայքի մարզում, և անհամբերությամբ սպասում են խաղաղության հաստատմանն ու տուն վերադառնալուն։