«Հայացք պատուհանից ներս»
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքի «Ջեյմս Քոհեն» պատկերասրահում բացվեց նյույորքաբնակ Հայկ Քոչարյանի «Հայացք պատուհանից ներս» լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարներն արվել են Եթովպիայում` Ամերիկա- Աֆրիկյան կազմակերպության աջակցությամբ:
Ցուցահանդեսը բարեգործական էր. վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է ի ծնե ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների բուժմանը: Ցուցադրությանը ներկայացված էր 40-ից ավելի աշխատանքներ:
Պատկերասրահի տնօրենուհի Ջեյն Քոհենի բացման խոսքից հետո` Հայկ Քոչարյանի լուսանկարչական աշխատանքները բարձր գնահատեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, Ամերիկա- Աֆրիկյան կազմակերպության հիմնադիր Կիմ Նիկոլսը, ՄԱԿ-ում Եթովպիայի հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Աման Հասանը եւ ուրիշները: Իսկ վերջում իր շնորհակալական խոսքը ասաց երիտասարդ լուսանկարիչ արվեստագետ Հայկ Քոչարյանը:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի