«Նախկին բարձրաստիճան զինվորականը զորամասերից հավաքագրել է տարբեր տեղեկություններ և փոխանցել հակառակորդին». ԱԱԾ տնօրենի տեղակալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը: Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը նշեց՝ ունենք դեպքեր պետական դավաճանության եւ լրտեսության բացահայտման:
«Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինվորականը տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող և փոխանցել հակառակորդին: Մյուս դեպքում օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտի շարժի, այդ թվում այլ բնույթի տեղեկություններ: Երկու դեպքերով էլ ԱԱԾ-ում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով: Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ-ն սեպտեմբերի 27-ից ԱՀ-ում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ ու ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»: