A
A
«Հայաստանի սուրբ քարերը»
Աջակցիր «Ա1+»-ին2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլին նկարահանել էր «Հայաստանի սուրբ քարերը» փաստավավերագրական ֆիլմը: 52 րոպեանոց ֆիլմը Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ է:
Իտալիայում ֆիլմը հասարակության լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Pietre Sacre D`Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակ և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ`որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին:
Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված: