A
A
Պատկերի փառատոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նկարիչների միությունում մայիսի 14-16-ը անց է կացվում Պատկերապատումի և պատկերի 2-րդ միջազգային փառատոնը:
Այս տարի պատկերապատումի` երևանյան 2-րդ միջազգային փառատոնին մասնակցելու են նաև Սանկտ-Պետերբուրգի պատկերապատումի` «Բում ֆեստ» փառատոնի կազմակերպիչները և պատկերապատումի իտալական դպրոցի ներկայացուցիչները:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում են մասնագիտական քննարկում-բանավեճեր և երիտասարդ պատկերապատողների համար վարպետության դասընթացներ:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի Պատկերապատումի զարգացման միությունը` ՀՊԶՄ-ն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: