A
A
Զոհվել է Արցախի գլխավոր դատախազության ավագ դատախազը
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմում զոհվել է Արցախի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրգորյանը։ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ գործընկերոջ մահվան մասին։
Կարեն Արարատի Գրիգորյան,
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ
Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին:
Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ:
Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին: