Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ակցիա՝ աշխարհի անտարբերության դեմ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ազատության հրապարակից մեկնարկել է խումբ քաղաքացիների քայլերթը Արցախի անկախության ճանաչման պահանջով։ «Ազատ, անկախ Արցախ», «Էրդողան տեռորիստ», «Միացեք» և այլ վանկարկումներով քաղաքացիները Ազատության հրապարակից շարժվում են դեպի Հունաստանի դեսպանատուն, այնտեղից գնալու են Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։

Ցուցարարները նախ եղան Հունաստանում Հայաստանի դեսպանատան մոտ, ապա Նախագահի նստավայրի, հետո նաև Սիրիայի և Չինաստանի դեսպանատների մոտ, բոլոր այս վայրերում ցուցարարները կոչ արեցին դեսպանատների ներկայացուցիչներին փոխանցել երկրներին, որ Արցախը այսօր կռվում է Թուրքիայի, Պակիստանի ու Սիրիայի վարձկանների դեմ, ուստի իրենք պետք է ճանաչեն Արցախի անկախությունը՝ այս ամենին վերջ տալու համար։ Նրանք նաև կոչ արեցին բոլորին մեկնել Արցախ և պաշտպանել հայրենի հողը։

Ակցիայի մասնակիցների հետ հանիպման եկավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը լսեց ներկաների դժգոհությունը և քիչ անց հեռացավ՝ խոստանալով, որ այդ ամենը կփոխանցի իրենց գլխամասային գրասենյակ։