Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերը փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին․ Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին: Դրանցով ապացուցել եմ, որ հայկական կողմից նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և այսուհետ անհերքելի: