Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ 1992-94 թվականներին․Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանա-թուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել և ներկայացնել, որ ռազմական գործողություններում չկա Թուրքիայի մասնակցություն, չկան վարձկաններ, չեն թիրախավորվում եկեղեցիներ և քաղաքացիական օբյեկտներ,-այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Վարչապետի խորհրդականը հիշեցրեց սրա վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը․
«Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ այո, կան վարձկաններ Ղարաբաղի գոտում, Ռուսաստանի նախագահը ևս մտավախություն հայտնեց այս մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս հայտնել է նման մտավախություն, նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց Ադրբեջանին վարձկաններով ապահովելու մեջ»։
Հարությունյանը հիշեցնում է նաև՝ Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ 1992-94 թվականներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ և շարունակում է նաև այսօր։