Բացել լրահոսը Փակել լրահոսը
մոմավառություն
A A
Հասարակություն

Մոմավառություն՝ կուրսընկերոջ հիշատակին (տեսանյութ)

Հյուսիսային համալսարանում լռություն է , 6-րդ հարկում՝ մոմեր են վառվում։ Ուսանողներն ու դասախոսական կազմն այսօր կազմակերպել էին մոմավառություն՝ ի հիշատակ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Դավթյանի, ով զոհվել է հանուն հայրենիքի պաշտպանության։

Ընկերները պատմում են՝ երբ հարցնում էին՝ ինչպե՞ս է անցնում ծառայությունդ, կատակում էր՝ այնքան լավ, որ կարող է հետ չգամ։   

Հիշեցնենք, որ  Հայաստանի Հանրապետության բուհերը պատրաստել են ուղերձ ուղղված իրենց արտասահմանյան գործընկերներին, որով կոչ են անում դատապարտել Ադրբեջանի և դրան հովանավորող Թուրքիայի ռազմական գործողությունները Արցախում, ինչպես նաև ՀՀ տարածքում: