Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

«Կարծում եք, որ 3 մլն հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 9 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դե՞մ». Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը: ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններին: ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում շեշտել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: «Կարծում եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 9 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դե՞մ: Այստեղ ինչ-որ մեկը պետք է հավատա՞ դրան: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վերահաս վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, լրագրողները, միջազգային լրագրողները, ռուս, ֆրանսիացի լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք պետք է այս հարցին լուրջ վերաբերվենք: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորների հետ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը: