Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե այս պահին Արցախի անվտանգության խնդիրն է դրված, մենք դեմ չենք լինի անկախության ճանաչմանը. ՔՈ անդամ (տեսանյութ)

Եթե այս պահին Արցախի անվտանգության խնդիրն է դրված, մենք դեմ չենք լինի անկախության ճանաչմանը, - այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը վարչապետի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ թեև իրենք միացման կողմնակից են, բայց այս փուլում սեղանին անվտանգության հարց կա։ Սահակյանն ասաց՝ հանդիպման ընթացքում վարչապետը համաձայնել է հնչած շատ տեսակետների հետ, վերջնական որոշում, սակայն, չի կայացվել։

Հարցին, թե բանակցությունների վերաբերյալ քննարկում եղել է, Սահակյանն արձագանքեց, որ քննարկվել է այն, ինչ հնչել է նաեւ հրապարակային, իսկ թե որ կետից պետք է սկսել բանակցությունները, Սահակյանն ասաց՝ այս հարցը որոշվելու է մարտի դաշտում։