Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դաշնակցությունը վարչապետին ներկայացրել է իր տեսակետը մանրամասնորեն. ՀՅԴ ԳՄ անդամ (տեսանյութ)

Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն է հայտնել։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս ասաց՝ Դաշնակցությունը վարչապետին ներկայացրել է իր տեսակետը մանրամասնորեն, որը հրապարակման ենթակա չէ։

Սաղաթելյանի խոսքով՝ Դաշնակցությունը ավելի վաղ է հայտարարել ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությունը, շոշափվում է նաեւ Արցախի անկախության ճանաչման հարցը, որոշումների վերաբերյալ հարցադրումները Սաղաթելյանը հորդորեց վարչապետին ուղղել։