A
A
Պատերազմի օրերին մասնագիտական նվիրումը հավասարազոր է հերոսության․ Արայիկ Հարությունյանը՝ հիվանդանոցներ այցից հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ այցից հետո։
Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը