Բացել լրահոսը Փակել լրահոսը
fd81024eb4173051116bc1fd9cc7bdfc-750x528
A A
Հասարակություն

Զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Գրառումը ստորև․

«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ:

Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը: Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց … այլ բան էր կանխորոշված:

Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:

Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ… Փա՛ռք մեր հերոսներին»: