Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Պուտինի արձագանքը պայմանագրային պարտավորությունների մասով կարևոր էր, որ Էրդողանը գայթակղություն չունենա իր հրթիռները Հայաստանի տարածք ուղղելու. Ա. Քոչարյան (տեսանյութ)

Շատ կարևոր է, որ սկսվում է խոսելու փուլը, բայց բանակցային տրամաբանությունը կարող է փոխվել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման դիրքորոշում հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
 
«Ադրբեջանն ու Թուրքիան որոշեցին բիրտ ուժով, «արագի մեջ» լուծել խնդիրը, բայց դա չհաջողվեց նրանց: Ղարաբաղի հարցը արդեն սովորական հարց չէ: Ղարաբաղյան խնդիրն արդեն միջազգային կարգավորման խնդիր է դառնալու: Այսօր անվտանգության գոտին լրիվ այլ արժեք ունի, այն պետք է ապահովի Արցախի անվտանգությունը»:
 
Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղյան խնդիրն արդեն միջազգային կարգավորման խնդիր է դառնալու։ Պատգամավորն ասում է՝ այսօր անվտանգության գոտին արդեն պետք է դառնա այնպիսի գոտի, որը պետք է ապահովի Արցախի անվտանգությունը, իսկ շրջաններ վերադարձելու մասին արդեն խոսք գնալ չի կարող։
 
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչման գործընթացին, Քոչարյանն ասում է՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը անխուսափելի է լինելու հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում։
 
Պատերազմի ելքը՝ անխուսափելի հաղթանակը, կբացի դուռը դեպի Արցախի անկախություն։
 
Հարևան Իրանի արձագանքի վերաբերյալ պատգամավորն ասում է՝ Իրանի նախագահը շատ լավ հասկանում է, որ ահաբեկչական խմբավորումները մարտահրավեր են նաեւ իրենց համար, քանի որ իսրայելական զենքերն ուղղակի վտանգ են Իրանի անվտանգության համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին ստեղծված իրավիճակին, Քոչարյանն ասում է՝ Պուտինի արձագանքը պայմանագրային պարտավորությունների մասով շատ կարևոր էր այն առումով, որ Էրդողանը գայթակղություն չունենա իր հրթիռները Հայաստանի տարածք ուղղելու։
 
Պատգամավորն ասաց՝ մենք պատրաստ ենք հումանիտար դադարի, մինչդեռ իրենք պատրաստ չեն մեր մատույցներում մնացած հազարավոր դիակները տանել։
 
«Պարոն Ալիևին ձեռնտու չէ այդ դիակների համար թեկուզ մեկ ժամ դադար տալ և այդ դիակները տեղափոխել, քանի որ սա Ադրբեջանի հանրության համար ի հայտ կբերի պատերազմի ամբողջ ելքը»,- ասաց նա: