Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանակերտ1
A A
Պաշտոնական

Ադրբեջանը կրկին թիրախավորում է Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը կրկին թիրախավորում է Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Հիշեցնենք՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել:

Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: