A
A
Հայաստանը ՀԱՊԿ-ին հայտնել է «Անքակտելի եղբայրություն» զորավարժություններին չմասնակցելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական կողմը տեղեկացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որ չի մասնակցելու հոկտեմբերին անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2020» զորավարժություններին:
ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել «Անքակտելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին, որոնք ծրագրվում են անցկացնել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ը», – ասել է նա։
Զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ։