A
A
Հերթական կեղծիքը․ հակառակորդների թվիթերյան էջերը հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում․ ՊՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։
Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Կան զոհեր ու վիրավորներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում: ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հակառակորդն ունի բազմաթիվ կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: