Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԻՐԻԱ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Անկարան ցանկանում է է՛լ ավելի թեժացնել ԼՂ հակամարտությունը․ Սիրիայի ԱԳՆ. ՏԱՍՍ

Սիրիան նախազգուշացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին։

Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան նպատակ է հետապնդում է՛լ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության ու կրոնական տարաձայնությունների սրման»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիան կոչ է անում Երևանին ու Բաքվին «քայլեր ձեռնարկել ռազմական սրումը նվազեցնելու ուղղությամբ ու գտնել տարաձայնությունները խաղաղ կարգավորելու ճանապարհը», ասվում է հայտարարության մեջ։

«Ադրբեջանի կառավարությունը պետք է ուշադիր լինի՝ Թուրքիայի թակարդը չընկնելու համար և պատասխանի հակամարտությունը զսպելու Հայաստանի նախաձեռնությանն ու վերադառնա երկխոսության»,- ընդգծում է Սիրիայի ԱԳՆ։