A
A
«Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն. Էդուարդ Շարմազանովի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր,ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում ,թիկունքում ,Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։
Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։ Ինքնագործունեության ժամանակը չէ։
Ռազմական դրություն է. Բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։
Մի խնդրանք.այսօր պետք է զերծ մնանք թե ավելորդ պաթոսից եւ թե հնարավոր խուճապային տրամադրություններից։
Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն եւ հաղթանակ։
Օրը թող բարի լինի հայ զինվորի ու ժողովրդի համար»։