Բացել լրահոսը Փակել լրահոսը
Летняя-школа-ОБСЕ
A A
Պաշտոնական

Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը եւ եւ հնարավորինս արագ, առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում, գրում է ТАСС-ը։

«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկողմնակալ դերակատարությունը կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- ասված է հայտարարության մեջ: