A
A
Ռուսաստանի հայերը հավաքել են մեծ թվով դեղեր, սնունդ, հումանիտար պարագաներ․ դեսպանատուն
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդում է․ որ շարունակում է համակարգող աշխատանքներ իրականացնել։
՛՛Այս երեք օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունների, անհատ հովանավորների և մեր քաղաքացիների օգնությամբ մեծ թվով դեղեր, մանկական սնունդ և այլ հումանիտար պարագաներ են հավաքվել: Մենք շարունակում ենք համակարգել դրանք Հայաստան ուղարկելու գործընթացները:
Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլորին ՝ տարբեր նախաձեռնությունների կազմակերպիչներին, անհատ հովանավորներին, քաղաքացիներին և կամավորներին:
Եվս մեկ անգամ, խնդրանք. Նրանք, ովքեր ցանկանում են որևէ կերպ մասնակցել այս գործընթացներին, առաջին հերթին պետք է կապվեն մեզ հետ (հեռ. ՝ + 7 (966) 118 - 89-84. +7 (964) 505-87-59) և հստակեցնել բոլոր համապատասխան տեղեկությունները և անհրաժեշտ ապրանքների տեսականին:
Ոչ մի դեպքում չգնեք դեղեր կամ տարբեր իրեր չճշտված կամ ոչ արդի ցուցակներից: