A
A
«Նամակով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահին». Անդրանիկ Քոչարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր նամակներով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ տեղեկացնելով նախօրեին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։
Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև համընդհանուր անվտանգությանը սպառնացող գործողությունները և քայլեր նախաձեռնել հետագա սրացումները կանխելու ուղղությամբ»: