Բացել լրահոսը Փակել լրահոսը
միպ
A A
Պաշտոնական

«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկն այն դադարեցրել է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:

Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ: