Բացել լրահոսը Փակել լրահոսը
119214528_754103148715998_987250252036018256_o
A A
Պաշտոնական

Տավուշի մարզի առաջին դասարանցիների թիվն ավելացել է

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այս տարի Տավուշի մարզի առաջին դասարանցիների թիվը 50-ով ավելի է. սա փոքրիկ, բայց շատ կարևոր հաջողություն է:

Սիրելի առաջին դասարանցիներ, հարգելի ծնողներ, հարգարժան ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ:

Եվս մեկ սերունդ այսօրվանից մտավ կյանքի կարևորագույն՝ կրթության և աշխարհճանաչողության փուլ: Թող նրանց ուղեկիցները լինեն հետաքրքրասիրությունը, նպատակասլացությունը, համարձակությունը և լավատեսությունը:

Բարի երթ»: