Բացել լրահոսը Փակել լրահոսը
016.5f5e1f4cba6a3
A A
Պաշտոնական

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ –մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 12-ին  ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ ներկա հրամկազմի ներկայացուցիչները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն