Բացել լրահոսը Փակել լրահոսը
118621721_178532970454158_7705021322205221509_o
A A
Հասարակություն

Արցախի անցակետերում ՊՇՌ բացասական պատասխանով թեստի իսկությունը հետազոտվելու է

Արցախի Հանրապետության պարետի ցուցման համաձայն, ԱՀ տարածք  մուտք գործող բոլոր անձանցից անցակետում 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստից զատ պահանջվելու է նաև թեստի պատասխանի թղթային տարբերակը՝ լիարժեք հետազոտությամբ հավաստիանալու դրա իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու)  մեջ:


Արցախի տեղեկատվական շտաբից  հայտնում են, որ  թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։

 Նշվում է, որ կարանտինի խիստ սահմանափակումներից հետո օգոստոսի կեսերից սկսած՝ ՀՀ-ից ժամանած զբոսաշրջիկների  հոսքը, կարծես, կայունանում է, ինչն ուրախալի է : Պատճառը Արցախ մուտք գործելու պայմանների փոփոխությունն է:

Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72 ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստի առկայության դեպքում:

«Հայաստանյան մի շարք տուրօպերատորներ ակտիվացրել են դեպի Արցախ տուրերը և առաջարկում են մատչելի զբոսաշրջային փաթեթներ»,-նշում են շտաբից: