A
A
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ, օգնություն առաջարկել
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»: