Մատուցել են նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը:
Յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ:
ՍԱՏՄ-ն, COVID 19 համավարակը շուտափույթ հաղթահարելու նպատակով, իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում, այսուհետ էլ խստորեն հետամուտ կլինի պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի պահպանմանը:
Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն: