Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՔԱՎ
A A
Պաշտոնական

ՀՔԱՎ-ը՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

ՀՀ Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ««Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Նախագծով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսվում է  լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ 

ՀՔԱՎ-ը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ օրենքի նախագծի վերաբերյալ՝ ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Օրհուսի կոնվեցիային, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա։ 

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․

 

«4․ Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել հիմնավորված և պատճառաբանված որոշմամբ, եթե այն բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, և եթե տեղեկատվության տրամադրման մերժումը գերակայում է տեղեկատվության բացահայտման հարցում հանրային շահի նկատմամբ»։

Դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ