Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ
A A
Պաշտոնական

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ   տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)  1-ին մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

 

 

          

                                                                                                                                                      

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 
հետ կապերի բաժին