A
A
ՌԴ-ն քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման համար․ Լավրով
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված հարցեր:
Ա. Աբրահամյանը նախարարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների մեկնարկի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության վարչության նիստում ընդունված հայտարարության մասին ՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ:
Աբրահամյանը նախարարին ծանոթացրել է նաև այն աշխատանքին, որ Ռուսաստանի հայերի միությունն անցկացնում է այս օրերին, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան հողի վրա կոնֆլիկտային դրսևորումների կանխման ուղղությամբ:
Ս. Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահագրգիռ երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել ՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։