Բացել լրահոսը Փակել լրահոսը
150620Armen Grigoryan
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել պարենային անվտանգության խնդիրներին: 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փոխգործակցված ինտենսիվ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ապահովել նախանշված ծրագրերի իրականացումը և հասնել ցանկալի արդյունքի:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ