Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Օդանավակայանում դիմավորում են COVID 19-ի դեմ պայքարելու եկող ֆրանսիացի բժիշկներին (տեսանյութ)

 Ֆրանսիայից բժիշկները չատերային թռիչքով ժամանեցին Հայաստան։ Նրանք օգնելու են հայաստանցի բժիշկներին COVID 19   համավարակի դեմ պայքարելիս։ Այդ մասին հայտնում է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ: 

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: