Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-5-1024x682
A A
Քաղաքականություն

ԲՀԿ որոշ պատգամավորների հետ անհամաձայնություն ունեմ, բայց բիրտ ուժի կիրառումը մերժելի է․ Զարուհի Հովհաննիսյան

Կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը անընդունելի է,-   հայտարարել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ բռնություն էր կիրառվել ԱԱԾ-ի մոտ։

«Ես բազմաթիվ անհամաձայնություններ ունեմ ԲՀԿ-ի մի շարք պատգամավորների, նրանց հռետորաբանության, մարդու իրավունքների հանդեպ հաճախ անընդունելի հայտարարությունների, բայց դա ամենևին կապ չունի։
Բիրտ ուժի կիրառումը մերժելի է»,- գրել է նա։