Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղաջանյան
A A
Քաղաքականություն

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը արձագանքնել է այսօր տեղի ունեցող իրադարձություններին՝ կիսվելով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի դեռեւս հունիսի 5-ի հայտարարությամբ։

Նա գրել է․

Կարևոր արձանագրում.

❌ ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։

✅ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է։

Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի քարտուղարը ակնարկել էր, որ  Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: