Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան-Սաղաթելյան-1
A A
Քաղաքականություն

Պայքարելու ենք թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ․ ՀՅԴ հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

 

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:

Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:

Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:

Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան