Արմավիրի մարզում հիվանդացության աճը կայուն է․ մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզում կա կորոնավիրոսով վարակված 814 մարդ, որից ուղիղ կեսն՝ առողջացած: Արձանագրվել է 21 մահվան դեպք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Մարզպետի խոսքով՝ մարզում հիվանդացության աճը կայուն է: Տեղեկացրեց, որ Տանձուտ համայնքում այս պահին կա 30 վարակված անձ։ Չբացառեց ,որ որոշ համայքներում մուտքուելքի սահմանափակումներ կարող են կիրառվել:
Մաթևոսյանը վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են, բայց մարզում առանձնացված հիվանդանոց չկա, որը կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ:
Նրա խոսքով՝ ծանր հիվանդները հիմնականում ուղղորդվում են Երևանի հիվանդանոցներ: Մարզպետն ասաց՝ Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնը հնարավոր է վերապրոֆիլավորել:
Նման խոսակցություններ և աշխատանքներ արդեն տարվում են։