Բացել լրահոսը Փակել լրահոսը
COE-logo-Venice-Commission
A A
Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ հաջորդ շաբաթ, Արդարադատության նախարարությունը սպասում է (տեսանյութ)

ՍԴ խնդիրը հնարավոր կլինի լուծել Խորհրդարանում. մեկ-երկու շաբաթների ընթացքում կստանանք խնդրի լուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը,-այսօր  հայտարարել է Արդարադատության նախարար  Ռուստամ  Բադասյանը՝  անդրադառնալով  համավարակի պատճառով հանրաքվեի հետաձգմանը, որի ժամանակ դրված էր Սահմանդարական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ևս 6 դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցը։

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ խորհրդարանը կկարողանա լուծել ճգնաժամը։ Առաջարկը սա է՝  համապատասխանեցնել Սահմանադրական դատարանը 2015 թվականին ընդունված սահմանադրությանը և հեռացնել բոլոր այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են 12 տարվանից ավելի:

Նա նաեւ այսօր հայտնել է,ո ր  նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո բերել է բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա․ ընդունվել է Դատական օրենսգիրքը, որն ամենաարագ ճանապարհն է այդ հարցում որևէ գործողություն սկսելու համար: Ըստ նրա՝  դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել են նաև, որ ծավալուն վեթինգի համար անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, որի ուղղությամբ սկսվել և շարունակվում են աշխատանքները։

Նշենք, Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի 123-րդ լիագումար նիստը  տեղի կունենա գրավոր ընթացակարգով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով։ 

Հունիսի 18-ից 19-ը գրավոր ընթացակարգով քննարկելու է նաև Հայաստանին վերաբերող հարցեր․ իշխանությունների դիմումը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դատավորներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ։