Փոխվել են ոչ միայն ինքնաձիգի, այլեւ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճները․ ՀՔԾ պետը՝ «Մարտի 1»-ի գործի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, նշեց, որ ըստ նախաքննության տվյալների՝ փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլ նաև «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճները։
ՀՔԾ պետը չցանկացավ մեկնաբանել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունները, թե իշխանությունները չեն ուզում բացահայտել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մահացած 10 հոգու մահվան հանգամանքները։
Խաչատրյանը չպատասխանեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցաքննության մանրամասների վերաբերյալ հարցին, Սուրբ Աթոռում նախկին դեսպանի հայտարարությունների գործով հարցին (Մինասյանը հայտարարել էր, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի եղած ժամանակ հանդիպել է իր հետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, և Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել, դուրս գալ քաղաքական դաշտից, որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ)։
Ինչ վերաբերում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մահացած Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին, Սասուն Խաչատրյանը հորդորեց սպասել բուն դատական գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում