A
A
Բելառուսը նոր վարչապետ ունի
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը։ Նախագահի հրամանագրով՝ երկրի վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն:
Վերջինս նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Լուկաշենկոն հայտնել է, որ Գոլովչենկոն տարբեր պաշտոններում աշխատանքի մեծ փորձ ունի, այդ թվում նաև դիվանագիտական ասպարեզում, և գիտի՝ ինչպես բանակցություններ վարել:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի նախագահն արձակել էր կառավարության կազմը։