Այս պահին տեղի է ունենում իմ շատ հարազատ մարդու հուղարկավորությունը, անգամ մասնակցելու հնարավորություն չունեմ. փոխնախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Ընկերությունների կողմից վճարվող բնպահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, թեմայից շեղվելով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ասաց, որ «հենց այս պահին տեղի է ունենում իր շատ հարազատ մարդու հուղարկավորությունը, որին անգամ մասնակցելու հնարավորություն չունի»՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունենում համավարակի պատճառով։
Շուշանյանն ասաց՝ այս հայտարարությամբ նպատակ ունի մեր հանրությանը աչալրջության կոչ անել:
«Համավարակի անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս, եթե ես չեմ վարակվի կամ կվարակվեմ, կամ իմ կողքինին կվարակեմ, ես չգիտեմ, թե շղթայի վերջում ով դա չի հաղթահարի»:
Փոխնախարարը հասարակության մեջ բոլորին հերոսանալու կոչ արեց՝ պնդելով, որ այդ հերոսացումը պետք է լինի համազգային հոգատարությամբ բոլորի հանդեպ:
«Կոչ եմ անում հերոսանալ: Մինչև մեկ շաբաթ առաջ ինձ համար բոլոր բժիշկներն էին հերոսներ, հիմա հասկանում եմ, որ հերոսներ են բոլոր այն հայրենակիցները, ովքեր բժիշկների համար գործ չեն ավելացնում, ովքեր մյուսներին վտանգի չեն ենթարկում»,- ասաց նա: