A
A
Աշոտյանը արձագանքել է քննչականի հաղորդագրությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է քննչականի քիչ առաջ տարածած հաղորդագրությանը,որտեղ նշվում է, որ կրթության նախկին նախարարի գործն ուղարկվում է ՀՔԾ․
«Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:
Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:
Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:
Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության և զորակցության համար», գրել է Աշոտյանը: