Բացել լրահոսը Փակել լրահոսը
96734188_1590173631132318_5600835382041116672_n
A A
Քաղաքականություն

ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Գերմանիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․

Մայիսի 8֊ին ԳԴՀ֊ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնց ընթացքում տեղի ունեցան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություններ։

Հանդիսավոր արարողություններին ներկա էին ԳԴՀ֊ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Բեռլինի քաղաքապետ Միխաել Մյուլլերը, ինչպես նաև հայտնի հասարակական֊քաղաքական գործիչներ։