Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess azg
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Եվրոպայի հավաքականը պարտվեց

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 7-րդ տուրում մրցաշարի առաջատար Չինաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց իրենց անմիջապես հետապնդող Եվրոպայի հավաքականին:

Չորս պարտիաներից երեքն ավարտվեց ոչ-ոքի, այդ թվում Լևոն Արոնյան – Յի Վեյ հանդիպումը: Մեր շախմատիստը չնայած վերջնախաղում դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն զարգացնել և 62-րդ քայլում ստիպված հաշտություն կնքեց: Արդյունքում, Եվրոպայի ընտրանին պարտություն կրեց, քանի որ լեհ Յան-Քրիշտոֆ Դուդան մինչ այդ պարտվել էր Յանջին Յուին:

Այդ հաղթանակից հետո Չինաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր և ավելի ամրապնդվեց առաջին տեղում: Նրան հաջորդում են Եվրոպայի և ԱՄՆ-ի հավաքական թիմերը, որոնք իրենց ակտիվում ունեն 9-ական միավոր:

Այսօր կկայանան նաև 8-րդ տուրի հանդիպումները: Չինաստանը կմրցի Ռուսաստանի, Եվրոպան՝ Հնդկաստանի, իսկ ԱՄՆ-ն՝ աշխարհի հավաքականի հետ: