A
A
Ալեն Սիմոնյանը ծաղիկներ նվիրեց Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նիստերի դահլիճում ոչ ցանկալի միջադեպեր գրանցվելուց բացի, նաև գեղեցիկ տեսարաններ են լինում։ Քիչ առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարմիր վարդեր նվիրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։
Ալեն Սիմոնյանը նախ մոտեցավ ամբիոնին, ասաց, թե պիտի Նաիրա Զոհրաբյանին քննադատի, որովհետև օրեր առաջ վերջինս իրեն է քննադատել, իսկ ինքն ասել է, թե միշտ պատրաստ է Նաիրա Զոհրաբյանի քննադատությունները լսել և հիմա դրա ապացույցն է ներկայացնում։
Ապա Ալեն Սիմոնյանը ծաղիկներ նվիրեց տիկին Զոհրաբյանին՝ շնորհավորելով նրան տարեդարձի կապակցությամբ։
«Մենք իրար հետ հաճախ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք, բայց Ձեր փորձառությունն ու գեղեցկությունը թող այս դահլիճում անսպառ լինի»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։