Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիլիթ մակունց
A A
Քաղաքականություն

ԼՀԿ-ն բերում է ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը․ Մակունց (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իշխող ուժի անունից ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի համար։

«Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- հայտարարեց իշխող ուժի ղեկավարը։ Լիլիթ Մակունցը նշեց, թե ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ-ն ընդունել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որին ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, և որից հետո շեշտակի փովել է «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի վարքագիծը։

«Պարոն Մարուքյանը երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման Ազգային ժողովում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Էդմոն Մարուքյանը ԱԺ դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին և դրան չհետևեց ներողությունը»,- ամբիոնից հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրակարգ է բերում անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը